Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին. Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին. Աշոտյան

2018-10-29 17:40 , Политика, 1382

Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին. Աշոտյան

Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը եւ ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ԱԺ-ում երկրորդ անգամ տապալվելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, անկախ ԱԺ-ի նկատմամբ բոլոր տեսակի գործադրվող միջոցներից, կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց. «Ձախողվեց նաեւ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նման կերպով նախադեպ դնելու մշակույթը: Միջնաժամկետ պատմական առումով կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ ցուցաբերեց սկզբունքայնություն եւ թույլ չտվեց, որ Հայաստանը՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ընտրություններից 42 օր շուտ արմատական փոփոխություններ անելը Հայաստանի հետ կգցեր ժողովրդավարական զարգացումների տեսակետից մինչեւ ԵԽ անդամ դառնալու ժամանակահատված:

Այդ տեսակետից երեւի փորձի պակասի, ամբիցիաների ավելցուկի հետեւանք է, երեւի էյֆորիան դեռ չի անցել, որ կան գործիչներ, որ քաղաքական գործընթացներին կարող են վերաբերվել որպես լավություն կամ վատություն»,-ընդգծեց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ իրենք կրում են պատմական պատասխանատվություն Հայաստանում պետության ամրապնդման, իշխանության բոլոր ճյուղերի տարանջատման ամրապնդման եւ ԱԺ-ի դերի ամրապնդման հետ կապված. «Գուցե սա որոշ քաղաքական ուժերի շահերին վատություն է, բայց այստեղ մենք չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաները: Խորհրդարանը այստեղ չէ, որ սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը:

Ես հպարտ եմ, որ այս խորհրդարանի պատգամավոր եմ»:

Лента

Рекомендуем посмотреть