Թվայնացվել է 260 000 աշխատանքային գրքույկ․ թվայնացումը կշարունակվի ևս 2 տարի - RadioVan.fm

Онлайн

Թվայնացվել է 260 000 աշխատանքային գրքույկ․ թվայնացումը կշարունակվի ևս 2 տարի

2018-10-26 16:56 , Общество, 1311

Թվայնացվել է 260 000 աշխատանքային գրքույկ․ թվայնացումը կշարունակվի ևս 2 տարի

Դեռևս 2015թ. աշխատանքային օրենսգրքում կատարված և 2017թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունից հետո, երբ աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջ այլևս չկա, մինչ օրս շուրջ 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260 000 աշխատանքային գրքույկ:

Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀկառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:

Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը:

Лента

Рекомендуем посмотреть