Հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել, բայց՝ որպես պահեստամաս - RadioVan.fm

Онлайн

Հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել, բայց՝ որպես պահեստամաս

2018-10-25 17:39 , Общество, 1833

Հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել, բայց՝ որպես պահեստամաս

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պնդմամբ՝ «աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում», հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տրանսպորտային միջոց: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այդ մասին նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ վաղը տեղի են ունենալու այս հարցով քննարկումներ, որոնք, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, շարունակական բնույթ են կրելու։

«Որպես տրանսպորտի նախարար` ես ասում եմ՝ ՀՀ տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար, և հստակ է՝ օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց»,-միաժամանակ ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ աջ ղեկով մեքենաներ կարող են ներկրել որպես պահեստամաս։

Лента

Рекомендуем посмотреть