Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼԲԳՏ ֆորումին. Նա իրական մի պատմություն պատմեց - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼԲԳՏ ֆորումին. Նա իրական մի պատմություն պատմեց

2018-10-24 17:41 , Общество, 1892

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼԲԳՏ ֆորումին. Նա իրական մի պատմություն պատմեց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում կազմակերպելու շուրջ բարձրցված աղմուկին՝ նշելով, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ ֆորում է, ով է կազմակերպում, ինչի համար:

«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Էստեղ որեւէ կասկած չկա, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել. Վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մի տղա սուրճը բերեց ասաց՝ վայ, բարեւ ձեզ պարոն վարչապետ: Պարզվեց հայ էր, Հայաստանի մարզկենտրոններից մեկի բնակիչ: Մարզի անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա: Ասացի՝ հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չես մտածում: Ասաց՝ հազիվ եմ փախել Հայաստանից, հիմա այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը էլի մեր քաղաքից է: Ես սա ինչի՞ համար եմ ասում. Կարծում եմ, որ այս խնդիրը քննարկելիս բացի մեր վերաբերմունքը արտահայտելիս հասկանանք, սա մեզ համար խնդիր է, թե ոչ:

Եթե սա մեզ համար խնդիր է, ոնց ենք վերաբերում դրան: Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում եւ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եթե ելնում ենք նրանից, որ կան այդպիսի մարդիկ, ի՞նչ ենք անում էդ մարդկանց: ԽՍՀՄ-ում կար քրեական հոդված, եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին է, տանում էին բանտ:

Երբ լինում են հանրային դրսեւորումներ, որտեղ լինում են քաղաքական գործիչներ, որոնք բացահայտում են իրենց էդպիսին մտքերի ընթացքը, լարվածությունը միանգամից հասնում է հազարի»,-ընդգծեց Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть