Այսօրվանից մինչև տարեվերջ 10 հազար աշակերտ ակնային անվճար զննում կանցնի - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից մինչև տարեվերջ 10 հազար աշակերտ ակնային անվճար զննում կանցնի

2018-10-23 14:04 , Образование, 2852

Այսօրվանից մինչև տարեվերջ 10 հազար աշակերտ ակնային անվճար զննում կանցնի

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբԵրևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումներիհանրապետական ծրագիրը:

Նախագծի շրջանակում մինչև տարեվերջկստուգվի շուրջ 10 հազար աշակերտ` Երևանի և մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով:

Անհրաժեշտության դեպքում՝ աշակերտներն ավելի լուրջ հետազոտություններ կանցնեն:

Այս փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունըկքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները:

«Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն և տեսողական խնդիրները վաղ հայտնաբերվեն: Օգտվելով առիթից ես նաև կոչ եմ անում ծնողներին ավելի հետևողական լիենել այս հարցում և հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից և պլանշետներից օգտվելը»,- ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվության հետ կապերի վարչության հաղորդմամբ նշել է կրթական գերատեսչության պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում և հնարավորություն տալիս արդյունքներըպահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետևելու և տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու ենակնաբուժական կենտրոններ:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից երեխաների աչքերի անվճար ստուգումների մասին հայտարարվել էր այս տարվա օգոստոսին։

Лента

Рекомендуем посмотреть