Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանը 90+ քաշային կարգում նվաճել է առաջնության ոսկե մեդալը։
Նախօրեին՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ զինված ուժերի զինծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են չեմպիոնին։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է․ մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում: