Դավադրությունների պարագայում Փաշինյանը ժողովրդին հավաքվելու կոչ կանի - RadioVan.fm

Онлайн

Դավադրությունների պարագայում Փաշինյանը ժողովրդին հավաքվելու կոչ կանի

2018-10-22 16:19 , Политика, 1389

Դավադրությունների պարագայում Փաշինյանը ժողովրդին հավաքվելու կոչ կանի

Վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ Եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով իր բնորոշմամբ՝ մի քանի կարևոր հարցերի։

«Կարո՞ղ են արդյոք լինել դավադրություններ, տեսականորեն՝ այո: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի ըստ անհրաժեշտության շատ արագ կարողանանք կազմակերպել: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և նա լիահույս է, որ քաղաքական ուժերն սրան հակասող գործողություններ չեն անի. «Եթե անեն, դա կլինի իրավիճակը ապակայունացնելու և դրանից բխող հետևանքների քայլ»:

«Ես ուզում եմ նորից ասել, որ այսօրվա Սահմանադրությամբ իմ հրաժարականով ԱԺ-ն լուծարելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի: Սահմանադրական փոփոխություններ պետք է անեին, բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև կարող էին լինել մեկնաբանություններ, թե ես կառչել եմ վարչապետի աթոռից և որևէ կերպ չեմ ուզում բաժանվել: Այս նրբություններն ինձ համար շատ կարևոր են»,- ասաց Ն. Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть