Փաշինյանի և Ալիևի միջև օպերատիվ կապը ստեղծված է - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի և Ալիևի միջև օպերատիվ կապը ստեղծված է

2018-10-19 15:19 , Политика, 1517

Փաշինյանի և Ալիևի միջև օպերատիվ կապը ստեղծված է

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այո, Ադրբեջանի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ ինձ»,-մանրամասնել է Փաշինյանը՝ նկատելով, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը, նրա պնդմամբ, նաև Դուշանբեի համաձայնության արդյուքն է։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Դուշանբեում, սեպտեմբերի 28-ին կայացած հանդիպմանը, պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Ադրբեջան սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Մասնավորապես, երկուստեք պայմանավորվել են երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար, ինչպես նաև ստեղծել Փաշինյան-Ալիև «օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть