«Այդ պայքարում լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»․ Շարմազանովը Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրով դիմել է Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Այդ պայքարում լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»․ Շարմազանովը Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրով դիմել է Փաշինյանին

2018-10-19 15:06 , Общество, 1720

«Այդ պայքարում լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»․ Շարմազանովը Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրով դիմել է Փաշինյանին

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների դադարեցման խնդրով վարչապետի պաշտոնակատարին է այսօր դիմել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով «հանձնարարել անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել»:

«Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև»,-Փաշինյանին ուղղված նամակում գրել է ծնունդով ալավերդցի Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է, հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան:

Հանրապետական պատգամավորը վարչապետի պաշտոնակատարին ուղղված նամակում միաժամանակ ընդգծել է, որ այդ պայքարում լինելու է իր համաքաղաքացիների կողքին և պատրաստ է ուժերի ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից:

Հիշեցնենք՝ այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ավելի քան 600 աշխատող ունի, այսօր դադարեցրել է աշխատանքը։ Ի նշան բողոքի՝ աշխատակիցները փակել և արդեն մի քանի ժամ կաթվածահար են արել դեպի Վրաստան տանող մայրուղին։

Նշենք՝ «Վալլեքս» խմբի՝ ռուսաստանյան ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի դիմաց, գործարանն անցել է բանկին:

Ավելի վաղ գործունեությունը դադարեցրել է նաև «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտի» հանքավայրը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть