Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեղադրանքով մոտ 4 ամիս կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը շարունակում է բարձրաձայնել կալանքի հետ իր պաշտպանյալի առողջական վիճակի անհամատեղելիության մասին։
«Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով, և այս մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Նրա կյանքին ոչ միայն վտանգ է սպառնում, այլև հակացուցված է մեկուսացված պայմաններում նրան պահելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գրիգորյանի պաշտպանը։
Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում