Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ․ «Նորավանք»-ի փակման խնդրով Աշոտյանը դիմում է Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ․ «Նորավանք»-ի փակման խնդրով Աշոտյանը դիմում է Փաշինյանին

2018-10-17 18:05 , Общество, 1530

Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ․ «Նորավանք»-ի փակման խնդրով  Աշոտյանը դիմում է Փաշինյանին

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ է հրապարակել, որը նաև ուղարկել է պաշտոնապես։

Պատգամավորը նշում է, որ վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:

«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:

Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank)»,-բաց նամակում գրել է Աշոտյանը՝ մանրամասնելով, որ 2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:

«Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար»,-նշել է հանրապետական պատգամավորը՝ ընդգծելով, որ գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը գործադիրի ղեկավարի պաշտոնակատարին կոչ է անում Ձեզ վերանայել մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար։

Лента

Рекомендуем посмотреть