Երևանյան «Թումո»-ն արդեն Փարիզի սրտում է - RadioVan.fm

Онлайн

Երևանյան «Թումո»-ն արդեն Փարիզի սրտում է

2018-10-17 13:02 , Образование, 2580

Երևանյան «Թումո»-ն արդեն Փարիզի սրտում է

Ֆրանսիայում բացվել է Երևանյան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ պաշտոնական այցով Փարիզում գտնվող նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:

Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ իրականում շատ ուրախ է, որ «Թումոյի» մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում:

«Հայաստանից «Թումոյի» արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը»,-ասել է նախարար Հարությունյանը՝ նկատելով, որ «հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են։

«Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում Թումոյի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրսԹումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց թումոները»,-միջոցառման մասնակիցներին ասել է Արայիկ Հարույունյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Նախարարը նաև նշել է, որ վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով:

«Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղիէ ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»,-միաժամանակ շեշտել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть