Առաջարկվում է օրենքով արգելել կենդանիների ոչնչացման դաժան մեթոդները - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է օրենքով արգելել կենդանիների ոչնչացման դաժան մեթոդները

2018-10-16 18:13 , Общество, 1069

Առաջարկվում է օրենքով արգելել կենդանիների ոչնչացման դաժան մեթոդները

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Տիգրան Ուրիխանյանը, ով նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, շրջանառության մեջ է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ, որով առաջարկում է այսուհետ արգելելկենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։

Պատգամավորը միաժամանակ առաջարկում է կենդանիներին, այդ թվում՝ թափառող շներին տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։

Лента

Рекомендуем посмотреть