Սյունիքի նոր մարզպետի նշանակմանն ընդդիմացող Սյունեցիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը - RadioVan.fm

Онлайн

Սյունիքի նոր մարզպետի նշանակմանն ընդդիմացող Սյունեցիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը

2018-10-16 17:45 , Политика, 1554

Սյունիքի նոր մարզպետի նշանակմանն ընդդիմացող Սյունեցիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի բնակիչներն այսօր փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ բողոքելով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կառավարության որոշման դեմ:

Սյունեցիները պահանջում են կառավարությունից վերանայել որոշումը՝ ընդգծելով, որ «մարզպետը պետք է լինի Սյունիքից ու վերջ»։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ այս տարվա մայիսի 11-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հորդորելով ենթատեքստեր չփնտրել։

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ նա նշանակվել է Սյունիքի մարզպետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում անդրադառնալով որոշմանն ասել է, թե կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում և չպետք է թույլ տալ, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ։

Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ նոր Հայաստանի կողմնակից է և «ամեն ինչ անելու է, որ ամեն ինչ լավ լինի»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть