Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից - RadioVan.fm

Онлайн

Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից

2018-10-16 17:38 , Право, 2048

Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է ու ընդունել, որ այնտեղ եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ «Երևան» հիմնադրամը պարտավորություն է ստանձնել` վերականգնել 1 մլրդ 810 մլն գումարը: Վանեցյանի փոխանցմամբ՝ 1 մլրդն արդեն իսկ վճարված է, առաջիկա օրերին մնացածը կվճարվի:

«Տարոն Մարգարյանն այդ մասով ազատվելու է պատասխանատվությունից»,-նշել է Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ ԱԱԾ տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից է հայտարարել, որ հակված չէ մարդկանց լցնել բերդերը:

«Եթե ֆինանսական չարաշահում է արվել, կարծում եմ, որ ավելի արդյունավետ է, որ այդ գումարները վերադարձնեն»,-նշել է Վանեցյանը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Երևանի նախկին քաղաքպետի նկատմամբ կա հարուցված ևս մեկ գործ՝ նրա ունեցվածքի մասով, քննությունը շարունակվում է, և եթե կհիմնավորվի, որ ապօրինի ճանապարհով է այն ձեռք բերվել, ընթացք կտրվի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть