Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներում մեծ էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը։ Մեկ շաբաթ շարունակ շուրջ 400 ուսանող կամավորական աշխատանք կատարեցին՝ ուղեկցելով ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններին։ Ռադիո Վանի և Courrier d'Erevan-ի տաղավարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը։
Հաղորդման մյուս հատվածում գագաթնաժողովին իր մասնակցության ու տպավորությունների մասին է պատմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երիտասարդական ծրագրերի ակտիվ մասնակից, "Ազատ միասին" շարժման մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը։