Ազնավուրի ծաղրանկարը առաջ է բերել նրա ընտանիքի վրդովմունքը - RadioVan.fm

Онлайн

Ազնավուրի ծաղրանկարը առաջ է բերել նրա ընտանիքի վրդովմունքը

2018-10-15 15:21 , Мир, 3501

Ազնավուրի ծաղրանկարը առաջ է բերել նրա ընտանիքի վրդովմունքը

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան թեմայով:

Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:

Ծաղրանկարին արձագանքել է Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը՝ այն «նողկալի» անվանելով։

«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»,-գրել է Ազնավուրի ավագ դուստրը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը. նա 94 տարեկան էր:

Ֆրանսիան երգչին վերջին հրաժեշտը տվեց պատվո միջոցառմամբ։ Ազնավուրը եղավ ֆրանսիացի առաջին երգիչը, ում այդ` «Ազգային հարգանքի տուրք»-ի արարողակարգով, որին, սովորաբար, արժանանում են ռազմական գործիչները, երկրի կյանքում մեծ ավանդ ունեցած մարդիկ, ճանապարհեցին դեպի երկնային արքայություն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть