Արցախում մարդակերպ կոթողներ են պեղվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում մարդակերպ կոթողներ են պեղվել

2018-10-12 20:49 , Культура, Шоу бизнес, 1718

Արցախում մարդակերպ կոթողներ են պեղվել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվող դամբարանադաշտի պեղումների ընթացքում մարդակերպ կոթողներ են դուրս բերվել։

Այդ մասին հայտնում են Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանից։

«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում և պեղումների արդյունքում հայտնաբերված մարդակերպ կոթողները կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում»,-ասել է նախօրեին պեղավայր այցելած նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այդ տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին:

«Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը»,-ասել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը։

Նշվում է, որ պեղումները սկսվել են դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին, այժմ դրանք երկրորդ փուլում են։

Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանն է։

Лента

Рекомендуем посмотреть