Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման համակարգ - RadioVan.fm

Онлайн

Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման համակարգ

2017-08-15 19:15 , Наука, HiTech, 1629

Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման համակարգ

Google ընկերությունը 30 նոր լեզու է ավելացրել Google Voice Search ձայնային որոնման ծրագրում։ Ավելացված լեզուների թվում է նաև հայերենը։

«Google-ն աշխատել է լեզվի կրողների հետ՝ ձայնային նմուշների հավաքման համար, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներին սովորեցնելու համար, որոնք այժմ ունակ են մշակել ավելացված լեզուներով հարցումները»,-նշվում է Google-ի պաշտոնական բլոգում։

Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենն ու ադրբեջաներենը։

Лента

Рекомендуем посмотреть