17-ամյա հայ ծանրորդը օլիմպիական պատանեկան խաղերում ոսկե մեդալ է նվաճել - RadioVan.fm

Онлайн

17-ամյա հայ ծանրորդը օլիմպիական պատանեկան խաղերում ոսկե մեդալ է նվաճել

2018-10-12 14:19 , Спорт, 1962

17-ամյա հայ ծանրորդը օլիմպիական պատանեկան խաղերում ոսկե մեդալ է նվաճել

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալն է գրանցվել է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ( ՀԱՕԿ ) լրատվական բաժնից հայտնում են, որ չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։

«Նա պոկեց 141կգ, հրեց 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և նվաճեց չեմպիոնի կոչումը»,-մանրամասնում են ՀԱՕԿ-ից՝ նծշելով, որ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։

Հաղորդվում է, որ այսօր էլ մրցագորգ է բարձրանալու հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/։

Лента

Рекомендуем посмотреть