Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ. հակառակորդի կրակոցից վիրավորվել է դիտակետի շունը - RadioVan.fm

Онлайн

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ. հակառակորդի կրակոցից վիրավորվել է դիտակետի շունը

2018-10-11 17:30 , Общество, 2120

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ. հակառակորդի կրակոցից վիրավորվել է դիտակետի շունը

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել:

«Անպատասխան կրակ..... Հզորներ կրկնակի զգոն եղեք:

Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,-գրել է Ղարամյանը` չմանրամասնելով, թե շփման գծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը:

Лента

Рекомендуем посмотреть