Հայտնի են Երևանին նվիրված երգի մրցույթի մրցանակակիրների անունները - RadioVan.fm

Онлайн

Հայտնի են Երևանին նվիրված երգի մրցույթի մրցանակակիրների անունները

2018-10-10 20:00 , Культура, Шоу бизнес, 1618

Հայտնի են Երևանին նվիրված երգի մրցույթի մրցանակակիրների անունները

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ հայտարարած, մայրաքաղաք Երևանին նվիրված երգի մրցույթի արդյունքները, որին իրավունք ունեին մասնակցելու ինչպես ՀԿՄ անդամ կոմպոզիտորները, այնպես էլ ոչ անդամ երգահաններ, ստեղծագործողներ։ Մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել էր մարտի 1-ին և ավարտվել հուլիսի 15-ին։ Ստացվել էր մեկ տասնյակից ավել հայտ։

Ժյուրիի կայացրած որոշման արդյունքում հայտնի են դարձել մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների անունները, որն էլ և ներկայացվում է ստորև.

Առաջին մրցանակային տեղ

«Մայր քաղաք» - երաժշտություն՝ Կարեն Անանյանի,
խոսք՝ Իննա Մկրտչյանի

«Երևան՝ սիրո խորան» - երաժշտություն և խոսք՝ Գևորգ Խեչոյանի

Երկրորդ մրցանակային տեղ

«Երևան» - երաժշտություն և խոսք՝ Գայանե Կեսոյանի

«Մեր Երևան» - երաժշտություն՝ Եղիշե Պետրոսյանի,
խոսք՝ Լ․ Ղարիբյանի

Երրորդ մրցանակային տեղ

«Փողոցներով երևանյան» - երաժշտություն և խոսք՝ Մարտին Ահարոնյանի

«Իմ Երևան» - երաժշտություն և խոսք՝ Կարինե Գասպարյանի

«Իմ հուշերն են անգին» - երաժշտություն և խոսք՝ Գարիկ Հայրապետյանի

Ըստ տրված հայտարարության` առաջին մրցանակային տեղի մրցանակը կազմում է 1.000.000 / մեկ միլիոն/ ՀՀ դրամ, երկրորդ մրցանակային տեղի մրցանակը՝ 700.000/ յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ և երրորդ մրցանակային տեղի մրցանակը՝ 500.000 / հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Առաջին , երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսվել են համապատասխանաբար երկու, երկու և երեք մասնակիցների միջև։ Ժյուրիի որոշմամբ՝ առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած երկու մասնակիցներից յուրաքանչյուրը՝ 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած երեք մասնակիցներից յուրաքանչյուրը՝ 166.666 /հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:

Մրցանակակիրներին տրամադրվելիք ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 2.200.000 / երկու միլիոն երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:

Лента

Рекомендуем посмотреть