153 կարատ ադամանդ՝ ջինսե տաբատներում․մաքսանենգը հայտնաբերված է - RadioVan.fm

Онлайн

153 կարատ ադամանդ՝ ջինսե տաբատներում․մաքսանենգը հայտնաբերված է

2018-10-10 16:13 , Право, 1817

153 կարատ ադամանդ՝ ջինսե տաբատներում․մաքսանենգը հայտնաբերված է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր:

Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով:

Лента

Рекомендуем посмотреть