ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի՝ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:
Քանի որ այդ օրերը համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։
Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար:
Հիշենցենք՝ աշխատանքային օրերի տեղափոխությունը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը