«Սասնա Ծռեր»-ը Միայնակ Գայլի հուղարկավորության հանձնաժողով կստեղծի - RadioVan.fm

Онлайн

«Սասնա Ծռեր»-ը Միայնակ Գայլի հուղարկավորության հանձնաժողով կստեղծի

2018-10-10 12:44 , Общество, 2449

«Սասնա Ծռեր»-ը Միայնակ Գայլի հուղարկավորության հանձնաժողով կստեղծի

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում։ Այդ մասին հայտնում է կուսակցության քարտուղարությունը։

Տարածած տեղեկատվությունում նաև նշվում է․

«Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն։

Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը Սասնա Ծռեր էպոսի ոգու»։

Նշենք՝ «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

ՊՊԾ գնդի գրավման գործով 2016 թվականի հուլիսի 31-ից կալանքի տակ գտնվող 47-ամյա Արայիկ Խանդոյանը, ազատ էր արձակվել այս տարվա օգոստոսի 17-ին։ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությամբ փոխվել էր նրա խափանման միջոց կալանքը։

Лента

Рекомендуем посмотреть