Հոկտեմբերի 9-ին ֆրանկոֆոն հանրությունը նշում է երիտասարդության օրը։ Այդ առիթով Ռադիո Վանի ու Courrier d'Erevan- ի տաղավարում են ֆրանկոֆոն երիտասարդները։
Հաղորդման առաջին մասի հյուրերն են՝ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում տեղի ունեցած ֆրանկոֆոն երիտասարդների համաժողովի մասնակից, ակտիվիստ,ուսուցչուհի 27-ամյա մարոկկուհի Սարահ Էնմերը և սենեգալցի երիտասարդ ձեռներեց, Աֆրիկայում Social Change Factory առաջնորդների կենտրոնի ղեկավար Սոբել Ազիզ Նգոմը։Խոսում են հասարակության մեջ երիտասարդների դերի, հաջողության բանաձևի մասին ու կիսվում սեփական փորձով։
Հաղորդման երկրորդ հատավածի հյուրերն են Ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորական ծրագրի մասնակիցներ բելգիացի Թոմա Գիլենն ու ֆրանսուհի Ամանդին Բովալեն։
Եվ վերջում Ֆաթիմա Աուիդաթի հետ զրուցում ենք "Ազատ միասին" երիտասարդական շարժման մասին։