Վաղը Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է - RadioVan.fm

Онлайн

Վաղը Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է

2018-10-09 15:26 , Политика, 1137

Վաղը Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտի փողոցի 1 հասցեում, 5-րդ հարկում, ավագանու նիստերի դահլիճում։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ նորընտիր ավագանին օրակարգում 5 հարց կքննարկի․

1.Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։

2.Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։

3.Հանձնաժողովների կազմավորում։

4.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։

5.Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցություն ունեցավ 12 քաղաքական ուժ, որոնցից, սակայն անցողիկ շեմը հաղթահարեց 3-ը, իսկ 6 ուժ չկարողացավ հավաքել նույնիսկ քվեների 1 տոկոսը։

Ստնալով ձայների 50 տոկոսից ավելին՝ 294 109 քվե կամ 81.06%, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշիքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ։

«Իմ քայլը»-ից բացի՝ 65 անդամից բաղկացած ավագանու կազմում 5 ներկայացուցիչ կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և 3-ը՝ «Լույս» կուսակցությունների դաշինքը։

Հավելենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть