14 պատգամավոր պաշտպանում է Փաշինյանի՝ դեկտեմբերին ԱԺ ընտրություն անցկացնելու դիրքորոշումը - RadioVan.fm

Онлайн

14 պատգամավոր պաշտպանում է Փաշինյանի՝ դեկտեմբերին ԱԺ ընտրություն անցկացնելու դիրքորոշումը

2018-10-09 13:33 , Политика, 1285

14 պատգամավոր պաշտպանում է Փաշինյանի՝ դեկտեմբերին ԱԺ ընտրություն անցկացնելու դիրքորոշումը

Ազգային ժողովի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

Պատգամավորների թվում են իշխանափոխությունից հետո «Հանրապետական» խմբակցությունից դուրս եկած Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, «Հանրապետական խմբակցության անդամներ Ալիկ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը։

Համատեղ հայտարարությունում, որի տակ ստորագրել են նշյալ պատգամավորները, ամրագրված է․ «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»։

Նշենք, որ երեկ երեկոյան վարչապետ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть