Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը կհրաժարվի ծառայողական մեքենաներից - RadioVan.fm

Онлайн

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը կհրաժարվի ծառայողական մեքենաներից

2018-10-09 13:27 , Политика, 1182

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը կհրաժարվի ծառայողական մեքենաներից

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել հրաժարվել իրեն տրամադրվող ծառայողական մեքենաներից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։

«Սրանով ցույց ենք տալիս մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կոչ եմ անում մեր գործընկերներին նույն քաղաքականությունը որդեգրել, մեր ապագա քաղաքապետին, թաղապետերին՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից»,-նշել է Արման Աբովյանը, ում խոսքով պետք է մտածել Երևանի բյուջեն ոչ միայն ավելացնելու, այլև եղածն արդյունավետ ծախսելու ուղղությամբ։

Նշենք՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 65 անդամից բաղկացած ավագանու կազմում ունենալու է 5 ներկայացուցիչ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть