Աշոտյանն առաջարկում է թափանցիկ դարձնել վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու փաստը - RadioVan.fm

Онлайн

Աշոտյանն առաջարկում է թափանցիկ դարձնել վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու փաստը

2018-10-08 17:35 , Политика, 1900

Աշոտյանն առաջարկում է թափանցիկ դարձնել վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու փաստը

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկում է, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

Պատգամավորը հիմնավորել է, որ օրենսդրական փոփոխություններն առաջարկում է՝ հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ, ուստիև՝ նպատակահարմար է համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ:

«Նաև առաջարկում եմ, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին»,-գրել է ՀՀԿ-ական պատգամավորը ֆոյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть