«Դուխո՛վ». Փաշինյանը կոչ է անում քաջալերել ԱԺ-ն լուծարելու օգտին հանդես եկած պատգամավորներին - RadioVan.fm

Онлайн

«Դուխո՛վ». Փաշինյանը կոչ է անում քաջալերել ԱԺ-ն լուծարելու օգտին հանդես եկած պատգամավորներին

2018-10-08 17:04 , Политика, 1246

«Դուխո՛վ». Փաշինյանը կոչ է անում քաջալերել ԱԺ-ն լուծարելու օգտին հանդես եկած պատգամավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով քաջալերել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին։

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։

Դուխո՛վ»,-գրել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե այս ընթացքում ինքը տեսել ու համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ, ամբողջությամբ աջակցում է վարչապետ նրան, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքական անհրաժեշտություն է համարում։

Ազգային ժողովի լուծարումն այսօր դրական է գնահատել նաև այս տարվա հունիսի 4-ին «Հանրապետական» խմբակցության շարքերը լքած Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը։

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,-գրել է անկախ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть