Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ին՝ Ազատության հրապարակում, բացվեց "Ֆրանկոֆոնիայի ավանը", որտեղ տարբեր երկրներ, մշակույթներ ու կազմակերպություններ միավորվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ ապրել և ստեղծագործել միասին։
Ռադիո Վանը շրջում է ավանում՝ բացահայտելու համար ֆրանկոֆոն աշխարհի բազմազանությունն ու գույները։ Իրենց տաղավարներն են ներկայացնում Հայաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Կանադան, Ֆրանկոֆոնիայի միջազգային գործակալությունը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և այլն։