«Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի»․ Փաշինյանը՝ իր հրաժարականի և Ծառուկյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին - RadioVan.fm

Онлайн

«Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի»․ Փաշինյանը՝ իր հրաժարականի և Ծառուկյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

2018-10-08 15:47 , Политика, 1257

«Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի»․ Փաշինյանը՝ իր հրաժարականի և Ծառուկյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ էհանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նրա հետ կքննարկեն իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ պատկերացումները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԲՀԿ և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե ժողովուրդը ուզում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին՝ ուրեմն իրենք էլ են ուզում:

Գործադիրի ղեկավարը չի բացառել, որ Դաշնակցության հետ ևս հանդիպում կլինի։ «Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի շփումներ եղան Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, կարծում եմ, կլինի քննարկում»,-ասել է նա։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին, բայց հրաժարական տալու մասով դեռ որոշում չի կայացրել։

«Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավել պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»,-շեշտել է վարչապետը, ով, հիշեցնենք, օրեր առաջ Ազգային ժողովի տարածքում հավաքված իր աջակիցներին ասել էր, որ առաջիկա օրերին հրաժարական կտա, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Лента

Рекомендуем посмотреть