Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը մեկնարկել է լռության րոպեով - RadioVan.fm

Онлайн

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը մեկնարկել է լռության րոպեով

2018-10-08 15:02 , Общество, 1231

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը մեկնարկել է լռության րոպեով

Մայրաքաղաք Երևանում նախօրեին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում այսօր Մարզահամերգային համալիրում գումարվել է Նախարարական համաժողովի նիստը, որին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

Նախարարներն իրենց աշխատանքային խորհրդակցությունը սկսել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։

«Ուրախ եմ գտնվել այստեղ մեր համաժողովի կապակցությամբ, միևնույն ժամանակ տխրությամբ փաստելով մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի բացակայությունը։ Մի քանի օր առաջ ունեցած այս ցավալի կորուստը, կարծես թե, զրկեց ֆրանկոֆոնիան իր մեծագույն Դեսպաններից մեկից: Խնդրում եմ բոլորիդ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, մեկ րոպե լռությամբ հարգենք մեծն արտիստի հիշատակը, մի անձնավորության, ով իր կերպարով մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը»,-նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով, միաժամանակ, շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»։

Лента

Рекомендуем посмотреть