ԱԺ-ն լիազորեց կառավարությանը. հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր են - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ն լիազորեց կառավարությանը. հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր են

2018-10-05 19:45 , Общество, 2875

ԱԺ-ն լիազորեց կառավարությանը. հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր են

ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է նշյալ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում և դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը: Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանեց, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն, երբ անցկացվում են կարևորագույն և մեծամասշտաբ միջոցառումներ, տեղափոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում։

Նախագիծն ընդունվել է 62 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ Երևանում հոկտեմբերի 7-12-ը անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով։ Այդ առիթով էլ կառավարությունը, երեկ կայացած նիստում, բուռն քննարկման արդյունքում, հոկտեմբերի 11-12-ը առաջարկեց հայտարարել ոչ աշխատանքային օրեր` փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть