Онлайн

Մոմերով երթ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

2018-10-05 16:34 , Общество, 750

Մոմերով երթ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կկազմակերպվի մոմերով երթ. այն կմեկնարկի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից հոկտեմբերի 5-ին, ժամը 21:00-ին: Երթը կշարունակվի դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր-թանգարան /Կասկադի հարևանությամբ/:

Նախարարությունից հայտնում են նաև, որ մեծանուն շանսոնյեին նվիրված ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համերգասրահներում և թանգարաններում տեղի կունենան համերգներ․

◆ Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի» շրջանակում տեղի կունենա Կամերային երաժշտության համերգ-երեկո,

◆ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Բերբերյան-Կոֆման դաշնամուրային դուետի» համերգ,

◆ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական և Ուդինի Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիաների ուսանողների համատեղ համերգ,

◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության երեկո,

◆ Առնո Բաբաջանյան համերգասրահում, հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին՝ «Դաշնամուրային երաժշտության ուսուցողական դաս-համերգ»:

Лента

Рекомендуем посмотреть