«Ազգային հարգանքի տուրք»՝ աշխարհռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին․ Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկեց ֆրանսահայ շանսոնյեի հոգեհանգստի արարողությունը։ «Դլե Յաման» ստեղծագործությամբ` դուդուկի հնչյունների ներքո, Ազնավուրի մարմինը՝ պատված ֆրանսիայի դրոշով դուրս բերվեց բակ, պատգարակի դիմաց դրվեց հայոց եռագույնով ծաղկեպսակ։ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությանը հնչեցին ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգերը:
Ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով նշեց, որ Ազնավուրը ցանկանում էր ապրել 1 դար, նա այդ մասին խոստացել էր, բայց մահը վրա հասավ դրանից մի քանի տարի առաջ։
Ազնավուրը կլինի ֆրանսիացի առաջին երգիչը, ում այս` «Ազգային հարգանքի տուրք»-ի արարողակարգով կճանապարհեն դեպի երկնային արքայություն։
Նշենք, որ Ազնավուրը կլինի ֆրանսիացի առաջին երգիչը, ում այս` «Ազգային հարգանքի տուրք»-ի արարողակարգով, որին, սովորաբար, արժանանում են ռազմական գործիչները, երկրի կյանքում մեծ ավանդ ունեցած մարդիկ, կճանապարհեն դեպի երկնային արքայություն։
Շանսոնյեի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 15.00-ին), Փարիզից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի քաղաքում։ Իր պատգամի համաձայն՝ Ազնավուրին հողին կհանձնեն այն գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա ծնողները և որդին։