ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետները ևս ազատվեցին պաշտոններից - RadioVan.fm

Онлайн

ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետները ևս ազատվեցին պաշտոններից

2018-10-04 12:43 , Политика, 1318

ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետները ևս ազատվեցին պաշտոններից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կայացրած որոշումներով պաշտոններից ազատեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկայացնող մարզպետներին։

Ըստ այդմ՝ Աշոտ Սիմոնյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Գագիկ Միրիջանյանն՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հանրապետական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրատապ հանրահավաքի հրավիրեց, որում բարձրաձայնվեց, թե ընդունված օրենքի նախագիծը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Նախագծին կողմ քվեարկածներին Փաշինյանը հակահեղափոխականներ որակեց՝ հենց հանրահավաքի հարթակից հայտարարելով, որ այդ պահից սկսած աշխատանքից ազատվում են «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները և մարզպետները։

Նախօրեին վարչապետի առաջարկի համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց քաղաքական այդ միավորների ներկայացուցիչ 6 նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть