ԵԽԽՎ պաշտոնյաները մեղադրվում են հօգուտ Ադրբեջանի կաշառք վերցնելու մեջ - RadioVan.fm

Онлайн

ԵԽԽՎ պաշտոնյաները մեղադրվում են հօգուտ Ադրբեջանի կաշառք վերցնելու մեջ

2017-05-31 15:30 , Мир, 1627

ԵԽԽՎ պաշտոնյաները մեղադրվում են հօգուտ Ադրբեջանի կաշառք վերցնելու մեջ

ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ. Եվրոպայի խորհուրդը տվյալ գործով հետաքննություն է սկսել:

Ենթադրվում է, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա: Այդ ժամանակ կառույցը մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու քաղբանտարկյալների վիճակին: Ըստ BBC-ի` ԵԽԽՎ անդամներից մեկին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի:

Հետաքննության արդյունքները Եվրոպայի խորհուրդը կհրապարակի 2017 թվականի վերջին:

Лента

Рекомендуем посмотреть