ԱԺ դարպասները ևս բացվում են քաղաքացիների համար - RadioVan.fm

Онлайн

ԱԺ դարպասները ևս բացվում են քաղաքացիների համար

2018-10-03 16:21 , Общество, 1636

ԱԺ դարպասները ևս բացվում են քաղաքացիների համար

Այսօրվանից և յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-22:00–ն ընկած ժամանակահատվածում, քաղաքացիներն ազատ կերպով կարող են մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի այգու տարածք։

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը՝ նշելով, որ այգու մուտքի դարպասները բաց պահելու հրահանգը տրվել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԺ դարպասները, նշենք, բացվել էին նաև երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ։

Հիշեցնենք, որ քաղաքացիների համար ավելի վաղ բացվել են Հանրապետության նախագահի՝ Մաշտոցի պողոտայում տեղակայված շենքի դռները, և վարչապետի՝ Բաղրամյան 26-ի նստավայրի դաչպասները։ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին՝ Հանրապետության նախագահը իր նստավայրի դարպասները բացեց երեխաների և նրանց ծնողների առաջ, այնուհետ հայտարարվեց, որ սեպտեմբերի 9-ից սկսած՝ ամեն կիրակի, ժամը 12-ից մինչեւ 19։00-ն, Հանրապետության նախագահի նստվայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին բաց կլինեն այցելուների առջև:

Բաղրամյան 26-ի դարպասները քաղաքացիների համար բացվեցին սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть