ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները կազատվեն պաշտոններից - RadioVan.fm

Онлайн

ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները կազատվեն պաշտոններից

2018-10-02 21:55 , Политика, 1186

ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները կազատվեն պաշտոններից

ՀՀ վարչապետ Փաշինյանի ու նրա աջակիցների համոզմամբ՝ քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Նախագծին կողմ քվեարկածներին Փաշինյանը հակահեղափոխականներ որակեց՝ հենց հանրահավաքի հարթակից հայտարարելով, որ այս պահից սկսած աշխատանքից ազատվում են «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները։

Բաղրամյան պողոտայում բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ Փաշինյանը ստորագրեց ՀՀ նախագահին ներկայացվելիք նախարարների ազատման համապատասխան առաջարկները։

Лента

Рекомендуем посмотреть