ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ ԱԺ շենքին հարող Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում այս պահին 1000-ավոր մարդիկ են հավաքվել և հանրահավաք է ընթանում:
Պահանջը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացում:
Հրատապ հանրահավաք հրավիրելու պատճառը այսօր երեկոյան 19:30-ին Ազգային ժողովում հրավիրված և կայացած արտահերթ նիստն է, որում պատգամավորները 67 կողմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները ենթադրում են, որ Ազգային ժողովի նիստը ոչ թե չկայացած, այլ՝ ընդհատված կհամարվի որևէ ֆորսմաժորային իրավիճակի պարագայում։
Վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ` այդ փոփոխությունների կողմնակիցները հակահեղափոխականներ են: