ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց նոր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե ՀՀԿ-ն արտահերթ նիստ է անում ու քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Դեմիրճյան փողոցում և Բաղրամյան պողոտայում՝ բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի։