Հայտնի է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի օրը․ նրա հուղարկավորության օրը ՀՀ-ում և Արցախում սուգ է հայտարարված - RadioVan.fm

Онлайн

Հայտնի է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի օրը․ նրա հուղարկավորության օրը ՀՀ-ում և Արցախում սուգ է հայտարարված

2018-10-03 12:54 , Общество, 3029

Հայտնի է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի օրը․ նրա հուղարկավորության օրը ՀՀ-ում և Արցախում սուգ է հայտարարված

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների տանը:

Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Երգչի հուղարկավորության օրը, նշենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում սգո օր է հայտարարվել։

Ազնավուրի հուղարկավորության օրը սգո օր կլինի նաև Արցախում։ Այդ մասին «Արցախպրես»-ին հայտնել է նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն աշխարհահռչակ շանսոնյեի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։

Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը, հիշեցնենք, մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։

Փորձաքննության արդյունքներով՝ երգչի մահը վրա է հասել բնական ճանապարհով․ թոքերի այտուցը հանգեցրել է կարդիոռեսպիրատորային անբավարարության, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Лента

Рекомендуем посмотреть