Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարները - RadioVan.fm

Онлайн

Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարները

2018-10-03 11:57 , Политика, 1451

Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր առաջարկի համաձայն՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները՝ թվով 6-ը։

Մասնավորապես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշյալ նախարարներին աշխատանքից ազատելու մասին հայտարարեց երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հրատապ հանրահավաքի ժամանակ՝ պնդմամբ, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն աջակցում են հակահեղափոխությանը՝ նախօրեին ուշ երեկոյան ԱԺ-ում գումարված արտահերթ նիստում կողմ քվերակելով հանրապետական պատգամավորների հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծին, որը, ըստ Փաշինյանի և նրա աջակիցների, կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Վարչապետը, հավելենք, հայտարարել է նաև նշյալ կուսակցությունների ներկայացուցիչ մարզպետներին ևս ազատել զբաղեցրած պաշտոններից։

Лента

Рекомендуем посмотреть