Սգո մատյան՝«Ազնավուր» կենտրոնում - RadioVan.fm

Онлайн

Սգո մատյան՝«Ազնավուր» կենտրոնում

2018-10-02 17:47 , Общество, 1344

Սգո մատյան՝«Ազնավուր» կենտրոնում

Ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Երևանի Կասկադի հարևանությամբ տեղակայված «Ազնավուր» կենտրոնում այսօր բացվել է սգո մատյան։

Առավոտից կենտրոն են այցելում բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային, քաղաքական գործիչներ, դիվանագետներ՝ ծաղիկներ խոնարհում մեծ երգչի հիշատակին՝ հուշամատյանում գրառումներ կատարելով Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մասին։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր։

94-ամյա աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Նրա մահը վրա է հասել բնական պատճառներով, նա մահացել է թոքերի այտուցից․ դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ թոքերի այտուցը հանգեցրել է կարդիոռեսպիրատորային անբավարարության, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Лента

Рекомендуем посмотреть