Սերժ Սարգսյանի եղբայրն այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանի եղբայրն այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ

2018-10-02 17:15 , Политика, 1149

Սերժ Սարգսյանի եղբայրն այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

Նշենք, որ Լևոն Սարգսյանը, ով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է, կասկածվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։ Հարուցված քրեական գործով անցնում են նաև նրա զավակները՝ Անի և Նարեկ Սարգսյաննները։

Մասնավորապես քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:

29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Լյովա, Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть