Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։
«Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,-գրել է Մակրոնը:
Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018
Ֆրանսիայի նախագահը իր գրառմամբ միաժամանակ նկատել է, որ Ազնավուրը խորապես ֆրանսիացի լինելով, հոգով կապված էր իր հայկական արմատներին, աշխարհով մեկ ճանաչված։
«Շարլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդներ իրենց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունըդեռ երկար տարիներ իրեն կվերապրեն»,-եզրափակել է թվիթերյան գրառումը Էմմանուել Մակրոնը։
Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, աշխարհով մեկ ճանաչված, Շարլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդներ իրնց երջանկության և թախծի պահերին ։ Իր գլուխգործոցները, իր ձայնը, իր բացառիկ ազդեցությունը դեռ երկար տանիներ իրեն կվերապրեն։https://t.co/XCzcOLDxR8
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018
94-ամյա աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: