Երիտասարդ ընտանիքները նորկառույցներում բնակարաններ գնելիս վարկը կմարեն 30 տարում․ Փաշինյանը աննախադեպ է համարում - RadioVan.fm

Онлайн

Երիտասարդ ընտանիքները նորկառույցներում բնակարաններ գնելիս վարկը կմարեն 30 տարում․ Փաշինյանը աննախադեպ է համարում

2018-10-01 13:50 , Общество, 1564

Երիտասարդ ընտանիքները նորկառույցներում բնակարաններ գնելիս վարկը կմարեն 30 տարում․ Փաշինյանը աննախադեպ է համարում

«Նախկինում երիտասարդ ընտանիք էր հարմարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը առավելագույնը 65-ն էր, ապա հիմա այն դարձել է 70 տարի»,-այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երիտասարդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրվող հիփոթեքային վարկերի պայմանների փոփոխություններին։

«Երիտասարդ ընտանիքները ոչ նորակառույց բնակարաններից կարող են տներ ձեռք բերել հետևյալ պայմաններով՝ Երևանում հիփոթեքային վարկի տոկոսը առավելագույնը կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում՝ 5.5 տոկոս։ Երկրորդային շուկայից՝ ոչ նորակառույց շենքերից, կարելի է գնել մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, իսկ առաջնային շուկայից՝ նորակառույց շենքերից՝ 30 միլիոն դրամի չափով բնակարան»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հիփոթեքային տոկոսների առումով էական փոփոխություն է տեղի ունեցել։

«Եթե նախկինում պահանջվում էր, որ բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը լինի 30 տոկոս, ապա հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է 2-րդ գույքի գրավ», - ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որը, ըստ գործադիրի ղեկավարի, աննախադեպ ժամկետ է, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել»։

Այս, և վերջին շրջանում, ըստ վարչապետի, կառավարության ընդունած երկրորդ կարևոր որոշման մանրամասները՝ տեսանյութում․

Հիշեցնենք՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծը կառավարությունը ընդունել է սեպտեմբերի 14-ի նիստում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть