«Սիրո և հանդուրժողականության» հակառակ գործընթացն ենք տեսնում․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին - RadioVan.fm

Онлайн

«Սիրո և հանդուրժողականության» հակառակ գործընթացն ենք տեսնում․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին

2018-09-28 18:50 , Политика, 1459

«Սիրո և հանդուրժողականության» հակառակ գործընթացն ենք տեսնում․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին

«Այն բանից հետո, երբ նոր իշխանությունները հայտարարեցին «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին, մենք երկրում հակառակ գործընթացն ենք տեսնում։ Այսօր հանրությունում սերն ու հանդուրժողականությունը չէ, որ տարածվում է, այլ ատելությունը և նրանց մերժումը, ովքեր ինչ-որ կերպ չեն ընդունում ներկա իշխանության քաղաքականությունը»,-այդ մասին «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով հարցազրուցավարի այն դիտարկմանը, թե Հայաստանում բարդ իրավիճակ է ստեղծվել, որը ռուսաստանյան ընկալումներով կարող է հանգեցնել քաղաքացիական դիմակայության։

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը այն, որ հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնալսման սկանդալից հետո որոշ լրատվամիջոցներ գաղտնալսումը կազմակերպելու հարցում մեղադրեցին Ռոբերտ Քոչարյանին՝ Վիկտոր Սողոմոնյանն ընդգծել է․ «Համապատասխան ակնարկներ, առաջին հերթին, արեց ինքը՝ վարչապետը, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը։ Նրանց ենթադրություններն աբսուրդային են, էլ չեմ խոսում մեղադրանքների աբսուրդային լինելու մասին։ Ակնհայտ է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրա շրջապատը մասնակցություն չեն ունեցել գաղտնալսմանը, դա անհնար է նույնիսկ տեխնիկական տեսանկյունից»։

Վիկտոր Սողոմոնյանը միաժամանակ հնարավոր է համարել նոր իշխանությունների և Հայաստանի երկրորդ նախագահի կողմնակիցների հակադրության խաղաղ հանգուցալուծումը։

Հայաստանում քաղաքական իրավիճակի և «Ռոբերտ Քոչարյանի գործի» մասին«Ноев Ковчег» թերթին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։տված հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Лента

Рекомендуем посмотреть